Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը երկուշաբթի հայտնել է զինվորականնների մահվան մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր համերաշխությունն ենք հայտնում օդանավի աղետի հետեւանքով զոհվածների ընտանիքներին»,- Twitter-ում գրել է Սանտոսը:

Փրկարարական ծառայության տվյալներով՝ աղետի է ենթարկվել Cessna Caravan օդանավը, որը Թոլիմայում տեղակայված ռազմաբազայից թռչում էր դեպի Բոգոտա: Վարկած կա, որ օդանավը կարող էր բախվել հեռուստատեսային ալեհավաքներին, գրում է Tiempo-ն: