ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադրություն չունի «կարմիր գիծ» անցկացնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ:

«Ինձ դուր չի գալիս կարմիր գծեր քաշել, բայց ես գործում եմ, եթե պետք է գործել»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ մտադիր չէ այնպես աշխատել, ինչպես իր նախորդ Բարաք Օբաման՝ Սիրիայի դեպքում:

«Ես այնպես չեմ, ինչպես նախագահ Օբաման... երբ դու կարմիր գիծ ես անցկացնում... եւ կատարվում են բազմաթիվ վատ բան, բայց  դրանք այդ գիծը չեն անցնում»,- ավելացրել է Թարմփը:

Ավելի վաղ Թրամփը Բլումբերգին տված հարցազրույցում ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել: