ԱՄԷ-ում գործարկվել է դրոնների մոնիթորինգի կենտրոնական համակարգը, հաղորդում է National պարբերականը:
Անօդաչու սարքերը նախկինում հաճախ էին խանգարում երկրի օդանվակայանների աշխատանքը եւ անգամ հանգեցնում էին չվերթների հետաձգման:
Հիմա համակարգում կպահպանվեն բոլոր պարտադիր սերիական համարները, որոնք կօգտագործվեն պոտենցիալ արտադրողների կողմից:
Դիտարկման համակարգը դարձել է անօդաչու թռչող սարքերի ռեկրեացիոն եւ կոմերցիոն նպատակներով օգտագործման համար նոր նորմատիվ ստանդարտների մի մասը: Սա առաջին քայլն է անօդաչու սարքերի մասին տվյալների ընդհանուր բազայի ստեղծման եւ ամբողջ երկրում օգտագործման ուղղությամբ:




























