Սպիտակ տունը հույս ունի, որ առաջիկա չորեքշաբթի օրը Կոնգրեսը կողմ կքվեարկի երկրում գործող առղջապահության ապահովագրության համակարգի` Obamacare-ի չեղարկմանը: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստալիքը վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում գտնվող աղբյուրներին: 

Հեռուստաալիքի տվյալներով` Սպիտակ տանն այս անգամ վստահ են, որ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները կկարողնան ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հավաքել 216 ձայն, որն անհրաժեշտ է Obamacare-ին փոխարինող նոր օրենքն ընդունելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Obamacare-ը չեղրակելու նախագահ Դոնալդ Թրամփի ու հանրապետականների փորձերը ձախողվեցին մարտին` պահպանողականների դիրքորոշման պատճառով: Փոփոխությունների քննարկման հարցը չհավաքեց ձայների մեծամասնությունն ու հանվեց քվեարկությունից:

Ապրիլի վերջին պահպանողականների հետ երկարատեւ բանակցություններից հետո ԱՄՆ վարչակազմին հաջողվել է ստանալ նրանց աջակցությունը: Մասնավորապես` օրինագծում նախատեսվում է, որ բժշկական ապահովագրությունը կվճարի այն հիվանդությունների բուժումը, որը մարդն արդեն ունեցել է պայմանագիրը կնքելու ժամանակ: