Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները: Նախատեսվում է, որ քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարին, Մերձավոր Արեւելքի իրավիճակին եւ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ Մինսկի համաձայնությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Մերկելը նշել է, որ հույս ունի Պուտինի հետ քննարկել նաեւ Լիբիայում տիրող իրավիճակն ու Ռուսաստանի եւ Գերմանիայի երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնականներ Յուրի Ուշակովն ու Վլադիսլավ Սուրկովը, գերմանական կողմից՝ կանցլերի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենը, ֆինանսական եւ տնտեսական քաղաքականության հարցերով խորհրդական Լարս-Հենդրիկ Ռյոլլերը եւ եվրոպական քաղաքականության հարցերով խորհրդական Ուվե Կորզեպիուսը:




























