Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը ծրագրվում է քննարկել երկկողմ հարաբերություններին, խնդրահարույց կետերին՝ Ուկրաինային եւ Սիրիային, ինչպես նաեւ այլ տարածաշրջաններին վերաբերող հարցեր: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Շնորհակալ ենք, որ հնարավորություն ունեցաք այցելել մեզ, տեղեկացնել Համբուրգում ընթացող G20-ի նախապատրաստական աշխատանքներ մասին: Եվ, իհարկե, մենք չենք կարող չօգտվել այս այցից, որպեսզի խոսենք երկկողմ հարաբերությունների, թեժ կետերի մասին: Ես նկատի ունեմ Ուկրաինան, Սիրիան, հնարավոր է՝ նաեւ այլ տարածաշրջաններ»,- Մերկելի հետ հանդիպմանն ասել է Պուտինը:




























