ԱՄՆ առաջին դուստր Իվանկա Թրամփը նոր գիրք է հրատարակել: Associated Press-ը հայտնում է, որ «Կանայք, որոնք աշխատում են. Հաջողության կանոնները վերաշարադրելով» գիրքը խորհուրդներ է պարունակում, թե ինչպես առաջադիմեն աշխատանքում, ինչպես ընտանիքի եւ պրոֆեսիոնալ կյանքի միջեւ հավասարակշռություն գտնեն:

Սա Թրամփի երկրորդ գիրքն է: Առաջինը լույս է տեսել 2009 թվականին եւ կոչվել է «Հաղթաթուղթ. Ինչպես շահել բիզնեսում եւ կյանքում»:

Իր նոր գրքում ԱՄՆ նախագահի դուստրը գրում է այն մասին, թե ինչպես է հնարավոր ավելի նպատակամղված կյանքով ապրել, ընթերցողին կոչ է անում մտորել այն մասին, թե իրենք անձամբ ինչպես են ձեւակերպում հաջողությունը, ժամանակը բաշխելու խորհուրդներ է տալիս: