Ադրբեջանում ձերբակալվել է հատկապես վտանգավոր հանցագործը, ով մի քանի անգամ դատապարտվել է: Նա հայտնի է այն բանով, որ նախկինում կերել է իր ականջի մի մասը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին` ճաղերի հետեւում է հայտնվել նախկինում մի քանի անգամ դատապարտված 56-ամյա Նարիման Ֆաթուլաեւը, ով հանցավոր շրջապատում հայտնի է որպես «Փամփուշտ Նարիման»:
2014 թվականից Ֆաթուլաեւը հետախուզվում է կանխամտածված հանցագործության համար:
Իր ձերբակալություններից մեկի ժամանակ Ֆաթուլաեւը ցուցադրաբար կտրել է իր ականջի մի մասն ու կերել, որպեսզի նման կերպ վախեցնի ոստիկանության աշխատակիցներին ու ապահովի սեփական անձեռնամխելիությունը:




























