Մինչեւ տարեվերջ Արմավիրի քրեակատարողական հիմնարկն ամբողջությամբ շահագործման կհանձնվի: Այս մասին մայիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքով` դրա հետ միասին կպակասի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծանրաբեռնվածությունը: Այնտեղ արդեն միայն ուղարկում են Երեւանում հանցագործություն գործածներին:

«Երբ մենք ամբողջությամբ շահագործման հանձնենք Արմավիրի քրեակատարողական հիմնարկը, հարցը կլուծվի: Այն հանձնված է շահագործման, եւ փուլ առ փուլ այնտեղ տեղավորվում են կալանավորները: Կարծում եմ, մինչեւ տարեվերջ այն ամբողջությամբ շահագործման կհանձնվի», - նշել է Հովհաննիսյանը: