«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանի գլխավորած աշխատանքային պատվիրակությունն Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները, ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության հիմնական գործիքները:
Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Արտակ Միրզոյանը պատմեց Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցության հիմնական ուղղությունների` ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի, հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի եւ հիփոթեքային փոխառություններ գյուղաբնակ քաղաքացիներին ծրագրի մասին: Քննարկվեցին հնարավոր փոխգործակցության ուղիները:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակազմը մայիսյան տոներին ընդառաջ Արցախում 150-ից ավելի ծառ տնկեց: Բնապահպանական միջոցառումն Արցախի բնության զարգացմանը նպաստելուց բացի ուներ նաեւ հայրենասիրական նպատակ: «Ծառատունկ անելով՝ հուսով եմ մեր կոլեկտիվից շատերն ավելի կկապվեն Արցախի հետ եւ ավելի հաճախ կգան՝ իրենց իսկ տնկած ծառերը ջրելու»,- ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը: Ասկերանի Սբ. Աստվածածին եկեղեցու հարակից այգում տնկված արքայանարնջի ծառերն առաջին բերքը կտան 4-5 տարի հետո: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները ոգեւորությամբ վստահեցրին, որ յուրաքանչյուր հնարավորության դեպքում կայցելեն եւ կխնամեն ծառերը: Ծառատունկից հետո Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն սկերանի շրջանի վարչակազմին նվիրեց նստարաններ, որոնք տեղադրվեցին վարչակազմի շենքի դիմաց:
Ճանաչողական այցի շրջանակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները եղան նաեւ Արցախի Տիգրանակերտում, այցելեցին տեղի թանգարան, ծանոթացան պեղումների պատմությանը եւ ներկայացված հնագիտական նմուշներին: ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցներն Շուշիի առաջնորդանիստ Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցող տաճարում մասնկացեցին Սբ. Պատարագին: Այնուհետեւ պատվիրակությունն ուղեւորվեց դեպի Գանձասարի վանական համալիր, որտեղ տեղի հոգեւորական տ. Սահակ վարդապետ Շաքարյանը ներկայացրեց վանական համալիրի պատմությունը եւ տեղեկացրեց, որ այն հուլիսին տոնելու է օծման 777-ամյակը:
Այցի ավարտին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները մասնակցեցին ժենգյալով հացի պատրաստման ծեսին, մի քանի աշխատակից էլ անձամբ փորձեց պատրաստել արցախյան ավանդական ճաշատեսակը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























