Հայաստանի վարչական իրավախախտումների նոր օրենսգիրքը տուգանքներ նշանակելիս հաշվի կառնի ունցվածքը: Այս մասին մայիսի 2-ին հայտարարել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը` մեկնաբանելով Կառավարության հավանության արժանացրած օրենսգրքի նոր խմբագության նախագիծը:
Նրա խոսքով` ֆիզիկական անձանց տուգանքներ նշանակելիս հաշվի կառնվի նրանց ունեցվածքը, իսկ իրավական անձանց` սնանկության վտանգը: Կընդլայնվեն նաեւ վարչական կալանքի դեպքում իրավունքները` դրանք կմոտեցնեն քրեականին (այդ թվում նաեւ անվճար պաշտպանի իրավունք կսահմանեն): Բացի այդ, նոր օրենսգրքում ի մի են բերված վարչական պատժամիջոցների տեսակները, որոնք նախկինում ցրված էին առանձին օրենքներում:




























