Ֆրանսիացի ռիելթորներից մեկը տաքսիում է թողել եւ այդպիսով կորցրել 1,5 մլն եվրո արժողությամբ նկարը: այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ-ը»` վկայակոչելով AFP-ին:
Նրա տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 27-ին, Փարիզում: Ռիելթորը տեղափոխելիս է եղել իտալացի նկարիչ Լուչո Ֆոնտանայի «Տիեզերական կոնցեպցիա» նկարը:
Ֆրանսիացին, ով նկարը պտք է ցույց տար պոտենցիալ գնորդին, այն մոռացել է տաքսու բեռնախցիկում: Ավտոմեքենային ու վարորդին գտնել այդպես էլ չի հաջողվել: Դրա հետ կապված` ռիելթորը ոստիկանություն բողոք է ներկայացրել վարորդի դեմ` նրան գողության մեջ մեղադրելով: Ոստիկանությունը հաստատել է, որ նկարն արժե 1,5 մլն եվրո:




























