Մինչեւ 2017 թվականի ավարտը Հայաստանի Պետռեգիստր ցանկացած փաստաթղթի համար կարելի է դիմել առցանց: Մայիսի 2-ին կայացած ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր կլինի առցանց տվյալներ ներկայացնել ՍՊԸ-ի ներկայացուցիչների կամ ՓԲԸ-ի բաժնետերերի կազմի փոփոխության մասին, գլխավոր տնօերնի փոփոխության մասին դիմում ներկայացնել: Նոր փաստաթղթերը հնարավոր կլինի ստանալ ոչ միայն Պետռեգիստրում, այլեւ «Հայփոստ»-ի ցանկացած մասնաճյուղում: