Կոշիկի ու աքսեսուարների Ecco ապրանքանիշը ներկայացրել է նոր նյութ՝ թափանցիկ կաշի, հայտնում է ProFashion–ը։

Մշակմամբ զբաղվել են հոլանդական լաբորատորիայի մասնագետները, նրանք մի քանի տարի շարունակ ուսումնասիրել են կաշվի հունական ու եգիպտական դաբաղման մեթոդները։ Ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքով՝ նոր նյութը հնարավոր է գործածել պայուսակների, կոշիկի ու հագուստի արտադրության մեջ։

«Սա ֆուտուրիստական նյութ է, որը պահպանում է այն հատկանիշները, որոնք մենք ճանաչում, սիրում ու ակնկալում ենք կաշվից ու միաժամանակ հավելում է նոր հատկանիշներ»,- ասել է կերատիվ տնօրեն Սիրուլի Ռախտը։ Հիմա արդեն թողարկվել են արտադրանքներ՝ սաթագույն, կանաչ, շագանակագույն- նարնջագույն, սեւ , կարմիր ու փղոսկրագույն կաշիներից։

Ecco ապրանաքանիշը ստեղծվել է 1963-ին Կառլ Ռուսբիի կողմից ու առայսօր պատկանում է նրա ընտանիքի անդամներին։ Այն արտադրում է դասական, ամենօրյա ու մարզական կոշիկ ու աքսեսուարներ կանանց, տղամարդկանց ու երեխաների համար։