Ուկրաինայի հարցով նոր համաձայնագրեր պետք չէ քննարկել, քանի դեռ մինչեւ վերջ իրականացված չեն արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունները, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նորմանդական ձեւաչափից ու մինսկյան պայմանավորվածություններից բացի ոչ մի այլընտրանք մենք հորինել չենք կարող ու չպետք է հորինենք, քանի որ չի կարելի կառուցել նոր ծրագրեր, չհասնելով տարրական արդյունքների նախորդ տարիներին մեր ձեռք բերած պայմանավորվածությունների մասով»,- ասել է Պուտինը։