Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջցները չեղարկելու հույս ունի, սակայն միայն Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանագրի պայմաններն իրագործելուց հետո: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կցանկանայի, որ մենք հասնենք այն բանին, որ կարողանանք չեղարկել պատժամիջոցները` Մինսկի պայմանավորվածությունների իրագործման դեպքում», — ասել է Գերմանիայի առաջնորդը:




























