Ճապոնիան, բացի «Իդզումո» ուղղաթիռակիր նավից, լրացուցիչ նավ է տրամադրել՝ Խաղաղ օվկիանոսում ամերիկյան ռազմանավերի ինքնապաշտպանական ուժերի համար, հաղորդել է Կիոդո գործակալությունը:

Գործակալությունը հաղորդում է, որ նոր՝ «Սադզանամի» նավը դուրս է եկել Կուրե ռազմաբազայից  նախօրեին՝ ամերիկյան լիցքավորող նավին պաշտպանելու համար, որը վառելիք է մատակարարում ԱՄՆ հարվածային խմբի նավերի համար, որոնք ատոմային ավիակիրի հետ գտնվում են Ճապոնական ծովում՝ Կորեական թերակղզում լարվածության հետ կապված:

Ճապոնիայի ուժերի այս առաքելությունն ուղղված է օտարերկրյա ռազմանավերի պաշտպանությանը՝ խաղաղ ժամանակներում կամ ռազմական հակամարտության ժամանակ:

Առաքելության ավարտից հետո «Իդզումոն» եւ «Սադզանամին»  կմասնակցեն մայիսի 15-ին Սինգապուրում կայանալիք ռազմանավերի միջազգային ստուգատեսին: