Ընդդիմության կողմից վերահսկվող Վենեսուելայի Ազգային վեհաժողովը հավանության է արժանացրել նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ սահմանադիր ժողով ստեղծելու գաղափարը մերժող փաստաթուղթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վենեսուելայում ոչ ոքի պետք չէ սահմանադիր ժողով, իսկ այն, ինչ մենք ցանկանում ենք, նոր նախագահն է, եւ դա վախեցնում է (նախագահ Նիկոլաս) Մադուրոյին», -Nacional պորտալը մեջբերում է պատգամավոր Խուան Միգել Մատեսուսի հայտարարությունը։
Ավելի վաղ մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին Մադուրոն հայտարարել էր սահմանադիր ժողով գումարելու վերաբերյալ հրամանագիր ստորագրելու մասին։




























