Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի (CEENQA) անդամ:

2001-ին հիմնադրված CEENQA-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը միավորում է բարձրագույն կրթության որակի ապահովման 29 գործակալությունների եվրոպական 20 երկրներից: Ցանցի նպատակն է ապահովել համագործակցությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների որակի ապահովման գործակալությունների միջեւ` նպաստելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացմանը:

Նշենք, որ վերջերս ՈԱԱԿ-ը  դարձավ նաեւ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) լիիրավ անդամ: Հիմնադրամը նաեւ Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի եւ ԱՄՆ Բարձրագույն կրթության  հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խմբի անդամ է: