Ադրբեջանում հերթական դաժան սպանությունն է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը՝ երեկ երեկոյան Մինգյաչեւիրում Քենան Ազիզովը խանդի հողի վրա սպանել է իր կնոջը՝ Գյունելին։

Պարզվել է, որ Ք. Ազիզովն արդեն որոշ ժամանակ կնոջը տանից դուրս չէր թողնում, եւ ամուսինների միջեւ հարաբերությունները  շատ վատ էին։ Երեկ երեկոյան նա, օգտվելով մոր բացակայությունից, երեխաներին ուղարկել է բակ խաղալու, իսկ ինքը դանակով կտրել է կնոջ կոկորդը։

Մարդասպանը ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել։