Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 2-ին, ժամը 9.30-ին, կամավոր ՔՀԳՎ է ներկայացել 41-ամյա Գեղամ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունվարի 9-ից Ղազախստանի Հանրապետության Ակտյուբինսկի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՂՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի (խարդախություն) 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: