«Ռոսօբորոնէքսպորտը» Թուրքիայի հետ բանակցություններ է վարում ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության նախագծերի հնարավոր շրջանառության շուրջ։ Այս մասին հայտարարել է  ընկերության մարկետինգային գործունեության բաժնի պետի տեղակալ Վալդիմիր Գոնչարովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հետաքրքրվում է ռազմական նշանակության արտադրանքի մեծ ոլորտով, մասնավորապես՝ տարբեր գործունեության ռուսական ՀՀՊ համակարգերով։ Բացի  այդ, մենք քննարկում ենք տեխնոլոգիական գործընկերության մի շարք նախագծեր՝ զենքի առաջնային տեսակների մշակումների ու արտադրության հետ կապված», — հայտնել է նա։