2017թ. հունվարի 1-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատության են ենթարկվել 22 կալանավորված անձինք եւ դատապարտյալներ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում 27 ազատազրկված անձինք վիրահատվել են քաղաքացիական բուժական հաստատություններում, որից 13-ը` պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում:
2017թ. առաջին 4 ամիսների ընթացքում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 26 մայիսի 2006թ. N 825-Ն որոշման, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հիմքով պատժի հետագա կրումից ազատ է արձակվել 3 դատապարտյալ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 2-ը):




























