Երեւանում, մայիսի 4-ին եւ 5-ին, ժամը 10։00-19։00, Արմենիա Մարիոթ հյուրանոցի ‹‹Տիգրան Մեծ›› սրահում կկայանան Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի ու Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) եզրափակիչ փուլերը:
Բիզնես զարգացման աջակցությանն ու նորարարությանն ուղղված այս 2 մրցույթներին կմասնակցեն եւ իրենց նորարար գաղափարները կներկայացնեն շուրջ 40 թիմեր եւ ընկերություններ:
Մայիսի 4-ին Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող 24 ընկերություններ հանդես կգան նորարար լուծումներով:
Մայիսի 5-ին Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) ընթացքում իրենց նորարար գաղափարներով հանդես կգան բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող 14 թիմեր:
Մրցույթների մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 5-ին, ժամը 17:00 – 19:00, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում:
Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող եւ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաեւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում:



























