ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծի միջոցով տեղեկություններ է ստացվել այն մասին, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին ինչ-որ անձինք փորձում են պարտադրել պայմանագրեր կնքել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ:
ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով նման մի քանի նախադեպեր՝ ՍԱՊԾ-ն մեկ անգամ եւս տեղեկացնում է, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից ձեռք բերված միսը (այդ թվում եւ՝ սպանդանոցային ծագում ունեցող) արդեն իսկ պետք է ենթարկված լինի համապատասխան լաբորատոր փորձաքննության եւ՝ որ միս ձեռք բերելիս վերջիններս իրացնողից պետք է պարզապես պահանջեն անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություն մսի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ:
Իրացման կետերից ձեռք բերված եւ լաբորատոր փորձաքննություն անցած միսը հանրային սննդի օբյեկտների կողմից եւս մեկ անգամ անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկելու անհրաժեշտություն չկա (կառավարության 426-Ն որոշման համաձայն՝ իրացման նպատակով միսը եւ սպանդից գոյացած մյուս մթերքները ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության: Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված մսի եւ այլ մթերքների իրացումն արգելվում է):
Հանրային սննդի շղթայի օպերատորներին հորդորում ենք զգոն լինել եւ, նման դեպքեր արձանագրելու պարագայում, անմիջապես դիմել Ծառայություն՝ զանգահարելով 010 206040 հեռախոսահամարով:
Ծառայությունը նաեւ տեղեկացնում է, որ, փետրվարի 16-ին ընդունված որոշմամբ, սահմանվել են դրոշմակնքման եւ եզրակացության նոր ձեւեր, որոնք ներկայացվում են ստորեւ.































