WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին «Լիբիայի մսագործ» է անվանել, ով հանդես է գալիս խաղաղության կարգախոսներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախօրեին CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում Քլինթոնը հայտարարել է, որ «ռուսական WikiLeaks»-ն ու ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմին են մեղավոր 2016 թվականի նախագահական ընտրություններում իր պարտության մեջ։
«Երկու սուտ մի լուսանկարում՝ լիբիացի մսագործը՝ Հիլարի Քլինթոնը մեղադրում է «ռուսական Wikileaks»-ին՝ նստած «նա խաղաղություն է բերում» մակագրության կողքին », —Twitter սոցկայքի իր էջում գրել է Ասանժը՝ գրառմանը կցելով Քլինթոնի լուսանկարը CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ։




























