«Սիրիայի վաղվա օրը» ընդդիմադիր շարժումը («Էլ-Գադդ աս-Սուրի») Ռուսաստանին ու ԱՄՆ-ին համագործակցության ու համաձայնության կոչ է արել՝ Սիրիայում արյունահեղության շուտափույթ դադարեցման ու այդ երկրում հակամարտության խաղաղ կարգավորման համար, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Շարժման առաջնորդ Ահմեդ էլ-Ջեբրայի խոսքով՝ «այդ երկու գերտերությունների միջեւ համաձայնության հետաձգումն ամեն օր մեծացնում է սիրիացիների տառապանքներն ու մյուս կողմից ուժ տալիս ահաբեկիչներին, որոնք շարունակում են իրենց անմարդկային հանցագործությունները»։
Նա երկրի իրադրությունն անվանել է «աղետալի»։ Նա վստահ է, որ սիրիացիների գերխնդիրն է «պայքարն ահաբեկիչների դեմ բոլոր մեթոդներով եւ առաջին հերթին, ԻՊ, «Ջեբհաթ-ան Նուսրա» եւ «Ալ- Քայիդա» ահաբեկչական խմբավորումների դեմ»։




























