Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրինակ է բերել ռուսական ասացվածքը՝ բնութագրելով ՌԴ նախագահ Վլաիմիր Պուտինի հետ բանակցությունները Սոչիում, հաղորդում է Gazeta-ն։

«Պարոն Պուտինի հետ մեր այսօրվա հանդիպման ընթացքում մենք տարածաշրջանային հարցեր ենք քննարկել, առաջին հերթին Սիրիայի ճգնաժամը։ Մի ռուսական ասացվածք կա, որն ինձ շատ է դուր գալիս՝ յուրաքանչյուրը խոսում է  իր ցավի մասին (У кого что болит, тот о том и говорит), —ասել է նա՝ մենաբանելով հանդիպումը։

Ասացվածքը հիշատակվում է Մաքսիմ Գորկու վեպերից մեկում։