Երեքշաբթի մահացել է Սաուդյան Արաբիայի թագավորական դինաստիայի արքայազն, գահաժառանգության կարգի որոշման խորհուրդը ղեկավարող Մաշաալ բեն Աբդել Ազիզը, հաղորդել է արաբական «Ալ Շարկ ալ Աուսաթ» պարբերականը:

Արքայազնը 91 տարեկան էր, մահացել է հիվանդությունից: Նա ղեկավարում էր Հավատարմության ընտանեկան խորհուրդը 2007 թվականից՝ հիմնադրումից ի վեր: Այդ կառույցը պետք է Սուդների տանը օգներ՝ գահի ժառանգականությանը գիծը որոշելու հարցում:

Սաուդյան Արբայի նախկին թագավոր Աբդալ բեն Աբդիլ Ազիզ ալ Սուդը հենց արքայազնին էր վստահել այդ պաշտոնը՝  վերջինիս անաչառության համար:

Ներկայումս Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը 25 հազար անդամ ունի, որից միայն 7 հազարը՝ արքայազն են, եւ նրանցից յուրաքանչյուրը տեսականորեն կարող է դառնալ գահաժառանգ: