Մեքսիկայի գլխավոր դատախազ Ռաուլ Սերվանտես Անդրադեն չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններին դեռեւս չի հաջողվել «Գաճաճ» մականունով թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի կարողությունից թեկուզ մեկ դոլար հայտնաբերել, ով արտահանձնվել է ԱՄՆ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամենահամեստ հաշվարկներով նա առնվազն 1 մլրդ դոլար ունի, սակայն այս փողերի հետքը դեռեւս չի գտնվել: Գաճաճը ձերբակալվել է Մեքսիկայում՝ բանտից 2 անգամ փախուստի դիմելուց հետո, իսկ 2017-ի սկզբին հանձնվել է ԱՄՆ իշխանություններին: Նրան մեղադրանք են առաջադրել միանգամից մի քանի նահանգներ՝ Քալիֆորնիա, Նյու Մեքսիկո, Թեքսաս, Իլինոյս, Նյու Յորք: Նա մեղադրվում է ԱՄՆ կոկաին մատակարարելու, ապօրինի զենք պահելու եւ սպանություններ կազմակերպելու համար:
«ԱՄՆ իշխանությունները այսօրվա դրությամբ Գաճաճի կապիտալից մեկ պեսո իսկ չեն գտել, մենք հասկանում ենք, որ նա ֆինանսական համակարգից չի օգտվել, քանի որ նրա միջոցները չենք հայտնաբերել, ամերիկացիները եւս մեկ դոլար անգամ չեն գտել»,- հայտարարել է Սերվանտեսը մեքսիկական Televisa-ի եթերում:




























