Կորեայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ մասնակցել են երկրի նախագահական արտահերթ ընտրություններին։ Ինչպես հայտնել է Ազգային ընտրական հանձնաժողովը՝ առավոտյան ժամը 9։00-ի դրությամբ քվեատուփերում առկա է ավելի քան 590 հազար քվեաթերթիկ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Սպասվում է, որ արտահերթ ընտրություններում, որը կտեւի մինչեւ մայիսի 5-ը, բազմաթիվ ընտրողներ կմասնակցեն», -այդ կապկացությամբ նշում է ԱԸՀ-ն

Բոլոր քվեաթերթիկները կպահվեն կնքված  չհրկիզվող պահարաններում, որոնք կբացեն միայն նախագահական ընտրությունների ավարտից հետո՝ մայիսի 9-ի երեկոյան։

Երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում են 13 թեկնածուներ։ Համաձայն սոցիոլոգիական հարցումների՝ դեռեւս նրանցից ամենահանրաճանաչը «Տոբուրո» լիբերալ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Մուն Չժե Ինն է։