Ֆանտա-ն՝ մրգային համով գազավորված զովացուցիչ ըմպելիքը, արդեն լիովին նոր տեսք ունի, որը մշակվել է՝ Ֆանտա-ի մրգային, ուրախ եւ վառ բնույթն արտացոլելու համար:
1955-ին ստեղծված ու ամբողջ աշխարհում սիրված եւ հայտնի ըմպելիքի նորացված տեսքը համադրում է նոր տարբերանշանն ու յուրահատուկ պարուրաձեւ շիշը:
Ֆանտա-ի այս նոր ինքնատիպ շիշը, որի նախագիծը մշակվել է երկու տարի շարունակ, առաջինն է ոլորտում եւ փոխարինում է ավանդական, սիմետրիկ նմուշները հեղափոխական պարուրաձեւ տարբերակով: Նոր շիշը հասանելի է 500 մլ, 1 լ եւ 1.5 լ տարողությամբ եւ արդեն վաճառվում է Երեւանի եւ հանրապետության այլ խանութներում:
«Այս տարին շատ կարեւոր է Ֆանտա-ի եւ ամբողջ աշխարհում այս զովացուցիչի սիրահարների համար, ովքեր այսուհետ կկարողանան վայելել իրենց սիրելի ըմպելիքն արդեն միանգամայն նոր եւ թարմացնող տեսքով: Մեզ համար շատ կարեւոր է մեր տեսականին «Կոկա-Կոլա Ընկերության» փոփոխություններին համահունչ պահելը` բնականաբար չմոռանալով հայ սպառողի նախասիրությունները: Կարծում ենք՝ այս նոր տեսքը, որն ամբողջությամբ արտացոլում է Ֆանտա-ի վառ բնույթը, հատկապես կհամապատասխանի դինամիկ ու ակտիվ հայ երտասարդների ճաշակին եւ կսիրվի իրենց կողմից»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:
«Ֆանտաստիկ» տրամադրություն տարածելու եւ նոր արտադրանքի մեկնարկը երկրպագուների հետ տոնելու համար՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը մայիսին Երեւանի ամենամարդաշատ վայրերում անցորդներին կբաժանի այս մրգային զովացուցիչը՝ նոր ինքնատիպ շշով:
Նշենք, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների միակ լիազորված շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաեւ «Նեսթի», «Դոբրի», «Ռիչ» եւ «Շվեփս» ըմպելիքները:
(4).jpg)





























