Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Instagram-ում հայտնել է, որ ոտքի վնասվածք է ստացել արագ արձագանքման «Թերեք» հատուկ ջոկատի թիմի հետ ֆուտբոլի հերթական խաղում, փոխանցում է Lenta-ն:
«Այս անգամ նրանք միանգամայն նոր մարտավարություն էին ընտրել՝ անսպասելի հարձակվեցին եւ վայր գցեցին: Ոտքի կանգնեցի եւ, ինչպես կասեր Անդրեյ Միրոնովը, գիպսի մեջ էի»,- գրել է նա:
Քաղաքական գործիչը գովաբանել է վերջույթների անշարժացման ժամանակակից միջոցները: «Մանկության տարիներին գիպսի պատճառով ստիպված էին լինում տառապել, թվում էր նույնիսկ, թե դրա տակ հավուճիվ է առաջացել»,- կատակել է Քադիրովը՝ հավելելով, որ խաղի ընթացքում 7 գոլ է խփվել, այդ թվում՝ երկուսն իր թիմի դարպասին:





























