Ոստիկանության Հրազդանի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 3-ին, ժամը 16.05-ին, բաժին է ներկայացել 35-ամյա Վարդան Ղ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 17-ից ՌԴ Մոսկվայի մարզի Միտիշինսկի ՆԳՎ կողմից միջպետական մակարդակով հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: