Մայիսի 2-ին, ժամը 9.30-ին, Երեւանի Այվազովսկու եւ Ավանեսովի փողոցների խաչմերուկում՝ թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի կտրուկ մանեւրելու հետեւանքով, 71-ամյա ուղեւորուհին սրահում վայր է ընկել եւ բուժօգնության դիմել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:



























