Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ հայ Կարո Փայլանը  մայիսի 2-ին հանդիպումների շարք է ունեցել Կանադայում:

Խորհրդարանի անդամների եւ այլ պաշտոնատար անձանց հետ Օտտավայում կայացած հանդիպումների ընթացքում Փայլանը պատմել է Թուրքիայում քաղաքական իրավիճակի, Սահմանադրական փոփոխությունների հետեւանքների մասին, ներկայացրել է իր անհանգստությունը ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված, հաղորդում է «Horizon Weekly»-ն:

Նա նաեւ հանդիպում է ունեցել Կանադայի արդարադատության նախարար եւ գլխավոր դատախազ Իրվին Քոթլերի հետ: