Բուլղարիայի նոր վարչապետ է դարձել խորհրդարանական ընտրություններում հաղթած «Քաղաքացիներ՝ Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Նրա թեկնածությունը հաստատել է խորհրդարանը։ Կողմ է քվեարկել 133, դեմ՝ 100 պատգամավոր։

Անցյալ տարվա վերջին Բորիսովը պաշտոնապես հրաժարական տվեց՝ նախագահական ընտրություններում իր կուսակցի պարտության հետ կապված։