ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ  հանվել է մեկօրյա գործուղումների համար միայն ճանապարհածախս վճարելու սահմանափակում նախատեսող դրույթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոփոխության համաձայն,  եթե աշխատողը աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ վայր է գործուղվում մեկօրյա ժամկետով, ապա ճանապարհածախսից բացի, որոշմամբ սահմանված կարգով, նրան կվճարվի նաև օրապահիկ:

Վերոնշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: