«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի ուղղությամբ ձվեր են նետել Բրետան մեկնելիս։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի հեռարձակած տեսագրությունում երեւում է՝ ինչպես են թեկնածուի թիկնապահները զերծ պահում նրան թռչող առարկաներից՝ ձեռքերով ծածկելով նրա գլուխը։
Twitter միկրոբլոգի օգտատերերը տեսագրություն են տեղադրել, որտեղ տեսագրված է Լը Պենի՝ Դոլ դե Բրետն համայնք մուտքը, որտեղ հինգշաբթի օրը նա մի քանի միջոցառում էր ծրագրել։ Ամբոխի միջից ոմանք բղավել են. «Հեռու, ֆաշիստներ»։




























