Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի գործողությունները մշտապես ագրեսիվ բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինուժի հրամանատարության ղեկավար, գեներալ Ռեյմոնդ Թոմասը։

Սենատի կոմիտեում զինված ուժերի գործով լսումների ժամանակ դրա նախագահ հանրապետական Ջոն Մակքեյնը հարցրել է գեներալին. «Մեծացե՞լ թե փոքրացել են Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի սադրիչ գործողությունները»։

«Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները մշտական բնույթ են կրում», -նշել է Ռեյմոնդ Թոմասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոտսի»-ն։ Նա նաեւ վստահություն է հայտնել ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցներին աջակցելու ծրագրի «դրական արդյունքի» մասին։