Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի մերձակայքում գտնվող գործարանի պայթյունների ու հդեհի հետեւաքնով տուժածների թիվը հասել է 30 մարդու։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Ավելի վաղ հայտնի էր 15 տուժածի մասին։

Երեք տուժածներ գտնվում են ծանր վիճակում։ Նրանցից երկուսն այրվածքներ ունեն, մեկը՝ կոտրվածքներ։10 մարդ միջին աստիճանի վնասվածքներ է ստացել, նրանք հոսպիտալացվել են, եւս երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից։ Բացի այդ, բժշկական օգնության է դիմել 15 մարդ։

Չնայած նրան, որ հրշեջներին դեռ չի հաջողվել հանգցնել կրակը, իրավիճակը զգալիորեն բարելավվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։