Թաիլանդի Պատտայա զբոսաշրջային հանգստավայրում մարմնավաճառները ծեծել են մի խումբ օտարերկրացի գործարարների։ Ոստիկաններն էլ պարզապես կողքից դիտում էին այդ ամենը, գրում է Daily Mai–ը։

Թերթի տեղեկություններով, ապրիլի վերջին զբոսաշրջիկները, որոնք ենթադրաբար Մերձավոր արեւելքից էին, սկզբում խմել են բարում, իսկ հետո սկսել են վիճել։ Երբ իրավապահը փորձել է միջամտել, նրան հրել են ու նա ընկել է աղբի տոպրակի վրա։ Հետո ծեծկռտուքին միացել են սեքս- աշխատողները, որոնք հարեւան բարերից էին եկել։

Ոստիկանները կողքից դիտում էին ընդհարումը ու չէին միջամտում։ Ծեծն ավարտվել է, երբ երկու տղամարդ հեռացելէ բարից։ Միջադեպից հետո ոչ մեկին չեն կալանավորել։