Հնդկաստանի Ուտար Փրադեշ նահանգում ուղեւորների փոխադրող բեռնատար մեքենան ջրատարն է ընկել: Առնվազն 14 մարդ զոհվել է, 28 տուժած կա: Այս մասին գրում է Hindustan Times-ը:

Բեռնատարում գտնվող մարդիկ հարսանիքից էին վերադառնում: Մեքենան կոտրել է ճանապարհային պատնեշն ու ջրատարն ընկել:

Պատահարի պատճառները պարզվում են: Նախնական վարկածով՝ վարորդը քնել է ղեկին: