«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը Ծառուկյանի հետ հանդիպումից հետո լրջորեն պատրաստվում է ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստը վարելուն: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօրվանից Նապոլեոն Ազիզյանը ակտիվ հանդիպումներ  է ունենում կուսակիցների, տարբեր ներկայացուցիչների հետ նիստի վարման կարգի վերաբերյալ մանրամասներ ճշտելու ու նախապատրաստվելու: Նապոլեոն Ազիզիյանի հեռախոսին պատասխանող տղամարդն էլ հավաստեց, որ այս պահին նա տարբեր հանդիպումների է ունենում եւ  ի վիճակի  չէ իր հեռախոսազանգերին պատասխանել:

Նշենք, որ Ազիզյանը 6-րդ գումարման խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է եւ ըստ ԱԺ կանոնակարգի՝ նա էլ վարելու է անդրանիկ նիստը:

Հիշեցնենք, որ Նապոլեոն Ազիզյանը եւ «Ծառուկյան» դաշինքից եւս 11 թեկնածուն հրաժարվեցին ինքնաբացարկի դիմումներից եւ պահանջեցին իրենց մանդատները՝ նշելով, որ ինքնաբացարկի դիմումները  դաշինքից ներկայացրել էին ԿԸՀ առանց իրենց տեղյակ պահելու: