Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցության մեծ ծրագիր ունեն, այդ թվում՝ տնտեսության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գերոգի Պոլտավչենկոն՝ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որտեղ Սանկտ Պետերբուրգի օրեր են տեղի ունենում։

Նահանգապետը նշել է, որ Սանկտ Պետերբուրգում իրացվում է «Երեւան» առեւտրի տան կառուցումը։

«Քաղաքը հող է հատկացրել։ Այսօր գտնվում է շինարարություն սկսելու փուլում։ Կենտրոնի ստեղծումը Երեւանին ու Հայաստանին ընդհանուր առմամբ հնարավորություն կտա լայնորեն ներկա գտնվել Սանկտ Պետերբուրգի շուկաներում», - նշել է նահանգապետը։

Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում առնվազն 300 հայկական ապրանքատեսակներ կան, կան նաեւ հայկական խանութներ։