WikiLeaks կայքը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր մասը՝ Vault 7 ընդհանուր խորագրով հրապարակումների շարքում։
Փաստաթղթերի նոր փաթեթը նկարագում է «Արքիմեդ» (Archimedes) կոչվող ԿՀՎ-ի նոր տեխնոլոգիան, որը թույլ է տալիս կիբերհարձակումներ իրականցնել տեղական ցանցերի շրջանակներում, հաղորդում է WikiLeaks-ը։
Մեխանիզմը հատուկ ծառայություններին թույլ է տալիս վերահսկողության տակ առնել համակարգիչներից մեկը եւ դրա միջոցով հետեւել մյուսի թրաֆիքին՝ հատուկ ծառայություններին հետաքրքրող համակարգչին միեւնույն տեղական ցանցից։ Ցանցահենների թիրախ դարձած համակարգչի բրաուզերը օգտագործելիս թրաֆիքն ուղղվում է ԿՀՎ-ի հատուկ սերվեր, սակայն օգտատիրոջը թվում է, թե այն աշխատում է սովորական ռեժիմով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գաղտնի փաստաթղթերի նախորդ՝ «Փիսանինա» մասը հրապարակվել է ապրիլի 28-ին։




























