Գյումրիում, այսօր՝ մայիսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 14։20-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից կանչով մեկնել են Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու 11 տուն, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ՝ թոշակառու, 77-ամյա Ստեփան Մարկոսյանն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի ձախ թեւատակի եւ սրտի հատվածում կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 2 հետք։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։



























