Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից 2015 թ. ապրիլ ամսին գործարկված «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականցվել է 1000-ից ավելի զանգեր։ Զանգերը գրանցվել են ինչպես Երեւանից, այնպես էլ հանրապետության մարզերից՝ մասնավորապես Լոռիից, Շիրակից եւ Արարատից։

Թեժ գծին դիմել են տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ հոգեբանական, դժվար տարիք կամ դեռահասության ճգնաժամ, ծնող-երեխա փոխհարաբերություններ, ընտանիքում բռնության, իրավաբանական, սոցիալական հարցերով եւ խնդիրներով։

Օգնության կարիք ունեցող անձիք ստացել են համապատասխան տեղեկատվություն դաշտում առկա երեխայի պաշտպանության ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության միջոցով։ Ինչպես նաեւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի եւ շահերի պաշտպանության գործընթացներում ներկայացնելու եւ լուծում տալու նպատակով հավաքագրվել եւ խմբավորվել է խնդիրները։

«Beeline-ը հատկապես կարեւորում է այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային եւ տեխնոլոգիական լուծումների միջոցով օգնում են փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: Իսկ Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից գործարկած թեժ գիժն երկար ժամանակ հաջողությամբ գործում է` արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով առաջարկելով խնդիրների լուծումներ եւ դիմողներին տրամադրելով լիարժեք խորհրդատվություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«Նման ծառայությունը տալիս է մեզ հնարավորություն ծանոթանալու ընտանիքների, եւ առհասարակ երեխաների խնդիրներին հենց հասցեատերերից: Թեժ գիծը ծառայում է երեխաների պաշտպանության հետ կապված խնդիրների հավաքագրման, եւ հետագայում հիմքեր հանդիսանում հիմնադրամի ծրագրերի շահերի պաշտպանության  ռազմավարության մեջ դրանց ներառելուն: Իհարկե, այսօր հատկանշական է քաղաքացիական հասարակություն եւ տեղական բիզնեսի հետ  համատեղ ջանքը, որն աջակցում է Հայաստանում երեխաների կյանքն ավելի լավը դարձնելուն», - ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ  նախաձեռնության նպատակն է արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը: «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչեւ ժամը 17։30-ը։  Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։

Նշենք, որ Վստահության հեռախոսագիծը տրամադրվել է GSMA գլոբալ նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է երեխաների պաշտպանության համար հեռախոսագծերի տրամադրմանն աջակցելուն։ Beeline-ը ծրագրին միացել է 2014 թ. նոյեմբերի 20-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում էր ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի 25-ամյակը։