Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հատուկ հանձնակատար Յոհանես Հանն ու Վրաստանի եվրոպական ու եվրոատլանտյան կառույցների ինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն ֆինանսական համաձայնագիր են ստորագրել՝ «Տեխնիկական համագործակցության մեխանիզմ»-ը։ Համաձայն դրա՝ Վրաստանը 32 մլն եվրո կստանա, հաղորդում է «Sputnik- Գրուզիա»-ն։

Վրաստանում բարեփոխումների փաթեթը, որի մի մասը «Տեխնիկական համագործակցության մեխանիզմ»-ն է, Եվրահանձնաժողովն ընդունել է 2015 թվականի նոյեմբերին։ Այն նախատեսում է Վրաստանին 100 մլն եվրո հատկացնել։

«Այսօր մենք ֆինանսական փաստաթուղթ ենք ստորագրել, համաձայն որի՝ Վրաստանը 32 մլն եվրո կստանա՝ Ասոցացման համաձայնագիրն իրականացնելու համար», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գերոգի Կվիրիկաշվիլին։