Երկու հայ գործարարներ կարող են Հայաստան բերել մինչեւ 5 մլն դոլարի վենչուրային կապիտալ: Մայիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Այդ ձեռնարկատերերը՝ Արա Յաղիյանը եւ Էդուարդ Մարությանը, որոշել են Հայաստանում աջակցել սկսնակ ինովացիոն ընկերություններին: «Նրանք իրենց ներդրումները դեռեւս չեն կատարել ընկերության կամ հիմնադրամի մեջ, հավանաբար կանեն: Նրանք առայժմ 9 նախագծերի համար 200 հազար դոլար են հատկացրել, բայց հետագայում, հնարավոր է, ֆինանսավորումը մեծացնեն մինչեւ 5 մլն դոլար»,- նշեց Մարտիրոսյանը: